21:31:30 -1°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • «Ռոսկոսմոս»-ը նախատեսում է մինչեւ 2025 թվականն ավարտել Երկրի հեռակառավարվող զոնդավորման կենտրոնի ստեղծումը

    00:23 26 Նոյեմբեր 2021

    «Ռոսկոսմոս»-ը նախատեսում է մինչեւ 2025 թվականն ավարտել Երկրի հեռակառավարվող զոնդավորման ազգային կենտրոնի (ԵՀԶ) ստեղծումը։ Այս մասին հինգշաբթի հայտնել է «Ռոսկոսմոս»-ի նավիգացիոն տիեզերական համակարգերի դեպարտամենտի փոխտնօրեն Վալերի Զաիչկոն, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

    Տիեզերական գործունեության արդյունքների օգտագործման միջգերատեսչական հանձնաժողովի նիստին Զաիչկոն նշել է, որ, Ռուսաստանի Դաշնության եւ տարածաշրջանների սոցիալ-տնտեսական զարգացման շահերից ելնելով, Ռուսաստանի նախագահի անունից «Ռոսկոսմոս»-ը ԵՀԶ ազգային կենտրոն է ստեղծում, որը ամբողջ ռուսական ԵՀԶ տիեզերական համակարգի հիմնական կենտրոնը կլինի:

    «Մինչ 2024-2025 թվականները կունենանք այդպիսի կենտրոն։ Աշխատանքներն արդեն ընթացքի մեջ են։ Եվ սա ենթակառուցվածքի առանցքային տարրերից մեկն է, որը ոչ միայն կկառավարի տիեզերանավը, կպլանավորի տիեզերական նկարահանումը, այլեւ տեղեկատվական ռեսուրսներ կհավաքի եւ սերվիսներ ու ծառայություններ կձեւավորի»,- ասել է նա։

    Զաիչկոյի խոսքով՝ հեռակառավորվող զոնդավորման ոլորտում արդեն լիարժեք վերգետնյա ենթակառուցվածք է ստեղծվել՝ տվյալների հավաքագրման, պահպանման եւ մշակման կայաններ։ Այն բաղկացած է հեռահար զոնդավորման տվյալների ստացման 18 կենտրոններից, որոնք տեղակայված են Ռուսաստանում եւ արտերկրում:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս

    Հասարակություն

    ՏԵՍՆԵԼ ԱՎԵԼԻՆ