21:52:04 11°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Պուտինը դեռ չի որոշել՝ կառաջադրվի նախագահական ընտրություններում 2024 թվականին, թե՞ ոչ

    14:09 14 Հոկտեմբեր 2021

    Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը խոստովանել է, որ դեռ չի որոշել` կառաջադրվի՞ արդյոք 2024 թվականին գլխավոր պետական ​​պաշտոնում:

    «Այո, [Ռուսաստանի] սահմանադրությունն ինձ թույլ է տալիս դա անել, առաջադրվել հաջորդ ժամկետի համար, բայց այս հարցով դեռ որոշում չի կայացվել»,- ասել է պետության ղեկավարը:

     

    «Ռուսական էներգետիկ շաբաթ» ֆորումի լիագումար նիստի ավարտին Պուտինը պատասխանել է ամերիկյան CNBC հեռուստաալիքի լրագրող Հեդլի Գեմբլի հարցերին:

    Հարցին՝ արդյոք ՌԴ նախագահը մտածում է իրավահաջորդի մասին, Պուտինը խոստովանել է. «Ոչ, ես նախընտրում եմ չպատասխանել նման հարցերին, սա իմ ավանդական պատասխանն է»:

    «Մինչ հաջորդ ընտրությունները դեռ շատ ժամանակ կա: Այս թեմայով խոսակցություններն ապակայունացնում են իրավիճակը»,- պարզաբանեց պետության ղեկավարը: Նրա կարծիքով՝ «իրավիճակը պետք է լինի հանգիստ եւ կայուն, որպեսզի բոլոր պետական ​​մարմինները, պետական ​​բոլոր կառույցները վստահ աշխատեն, հանգիստ նայեն դեպի ապագա»:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս