12:17:14 7°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • 2023 թ․ եկամտային հարկի տարեկան հայտարարագրի ներկայացման վերջնաժամկետը մինչև հուլիսի 22-ն է

    12:37 12 Հուլիս 2024

    Պետական եկամուտների կոմիտեն ևս մեկ անգամ հիշեցնում է, որ ֆիզիկական անձանց 2023 թվականի եկամտային հարկի տարեկան հայտարարագրի ներկայացման վերջնաժամկետը մինչև հուլիսի 22-ն է։

     

    «Հայտարարագրման գործընթացը հեշտացնելու համար Պետական եկամուտների կոմիտեի կողմից Համաշխարհային բանկի աջակցությամբ պատրաստվել է ֆիզիկական անձի կողմից եկամտային հարկի հաշվարկման (վճարման) և եկամուտների հայտարարագրման հետ կապված ուղեցույց, որը հրապարակվել է ՊԵԿ պաշտոնական կայքի «Ֆիզիկական անձի տարեկան հայտարարագիր» բաժնում։

     

    Ուղեցույցում ներկայացված է եկամտային հարկի հաշվարկման (վճարման) և եկամուտների հայտարարագրման վերաբերյալ ընդհանուր տեղեկատվություն, մասնավորապես, ովքեր և երբ պետք է ներկայացնեն հայտարարագիր և վճարեն եկամտային հարկը, ինչպես հաշվառվել, մուտք գործել Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ, լրացնել և ներկայացնել տարեկան հաշվարկը (հայտարարագիրը), պատասխանատվություն սահմանող նորմերը, ինչպես նաև պարզեցված հաշվարկի լրացման ու ներկայացման կարգը և այլն»,- նշված է ՊԵԿ հաղորդագրության մեջ։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս