06:14:43 6°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • 2023թ․ հունվարի 1-ից Հայաստանում կներդրվի նոր խափանման միջոց․ արդարադատության նախարարություն

    18:21 23 Մարտ 2022

    2023թ․ հունվարի 1-ից Հայաստանում կներդրվի նոր խափանման միջոց՝ տնային կալանք։ Այս մասին մարտի 23-ին ԱԺ նիստում ասաց արդարադատության փոխնախարար Արփինե Սարգսյանը։

    Այս պահին, նրա խոսքով, ակտիվ աշխատանքներ են տարվում տեղում համապատասխան ենթակառուցվածքների ապահովման ուղղությամբ։ Սարգսյանը նշեց, որ նախարարությունը մրցույթ է հայտարարել, որի հաղթողն արդեն որոշվել է։ 

    «Այս տարվա ընթացքում նախատեսվում է ձեռք բերել 200 էլեկտրոնային ապարանջան, տնային հսկողության 150 սարք, ինչպես նաեւ համապատասխան ծրագրային եւ սերվերային ապահովում»,- ընդգծեց Սարգսյանը։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս