05:10:22 0°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • 2022 թվականին Հայաստանից Ռուսաստան արտահանումնն աճել է 80 տոկոսով. Փաշինյանը` Պուտինին

    23:35 23 Նոյեմբեր 2022

    2022 թվականին Հայաստանից Ռուսաստան արտահանումը աճել է 80 տոկոսով։ Այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Երևանում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ։

    Նրա խոսքով` երկու երկրների միջև տնտեսական կապերը զարգանում են բարձր տեմպերով։ Սա պայմանավորված է նաև մատակարարման շղթաների որոշ փոփոխություններով։

    «Սա փաստ է, որը նոր հնարավորություններ է ստեղծում տնտեսական համագործակցության համար»,- ասաց նա։

    Ինչ վերաբերում է այսօրվա քննարկումներին, ապա նա հույս հայտնեց, որ կկարողանան շոշափել տարածաշրջանային բնույթի հարցեր, որոնք վերաբերում են տարածաշրջանային անվտանգությունը։ Այդ հարցերի մեծ մասը քննարկվել են Հավաքական անվտանգության խորհրդի նիստում։ Մասնավորապես ընդգծվել է 2020 թ. նոյեմբերի 9–ի եռակողմ հայտարարության կետերը իրագործելու կարևորությունը։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս