09:44:25 -6°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Հայաստանի տնտեսական աճը 2022-ին կկազմի 4,8 տոկոս. Համաշխարհային բանկ

    13:12 12 Հունվար 2022

    Համաշխարհային բանկի Գլոբալ տնտեսական հեռանկարներ (GEP) հունվարյան զեկույցի համաձայն՝ 2022-ին Հայաստանի տնտեսական աճը կկազմի 4.8%, իսկ 2023-ին՝ 5.4%: Ըստ զեկույցի՝ «աճը կարագանա 2023-ին, քանի որ հուսալի մասնավոր սպառումը և կայուն ներդրումային միջավայրը կաջակցեն ներքին պահանջարկին և կփոխհատուցեն շարունակվող հարկաբյուջետային կոնսոլիդացիայի ձգձգումը»:

    «Կանխատեսումը պայմանավորված է աշխարհաքաղաքական լարվածության թուլացման և պատվաստումների առաջընթացով, ինչպես նաև սպառողների և բիզնեսի վստահության բարելավմամբ: Հեռանկարի վրա ազդում են կառուցվածքային խնդիրները և իրականացվող բարեփոխումների դանդաղումը»,- նշված է զեկույցում:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս