17:34:38 4°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • 2022 թվականի սեպտեմբերին չկար սահմանազատված սահման՝ 2-3 կիլոմետրի հարց էր. Լավրով

    15:10 14 Հունվար 2025

    2024 թվականը ամփոփող մամուլի ասուլիսի ժամանակ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն անդրադարձել է ՀԱՊԿ-ում Հայաստանի մասնակցությանը: Նրա խոսքով՝ Երևանը չի արգելափակում կառույցում որոշումների ընդունումը:

    «Դեռ 2022 թվականի աշնանը մենք համաձայնեցրել էինք ՀԱՊԿ-ի դիտորդական առաքելության ուղարկումը, որպեսզի նրանք զսպող դեր խաղային սահմանին, սակայն մեր հայ բարեկամները վերջին պահին հրաժարվեցին, ասացին, որ դժվար է դրա հետ համաձայնել, երբ 2022 թվականի սեպտեմբերին եռօրյա բախումներ էին տեղի ունեցել հայ-ադրբեջանական սահմանին, իսկ ՀԱՊԿ-ը չի պաշտպանել դաշնակցի տարածքը: Չի եղել սահմանազատված և սահմանագծված սահման: Երբեք: Ուստի դա 2-3 կիլոմետրի հարց էր: Փոխհրաձգություններ էին»,- ասել է Լավրովը:

    Նա հավելել է, որ ՀԱՊԿ-ի դիտորդներից հրաժարվելը, որոնք, ըստ ՌԴ ԱԳ նախարարի, շատ արդյունավետ կլինեին, ևս Հայաստանի ինքնիշխան որոշումն էր:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս