22:12:16 -1°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Ըստ շրջանառվող տեղեկությունների ՝ 2022 թ. հունվարի 1-ից կհանվի Թուրքիայից Հայաստան շինանյութի ներկրման արգելքը: Շինանյութին կհաջորդեն հագուստը, մաքրող միջոցները, կոսմետիկան և այլ ապրանքները

    22:15 25 Նոյեմբեր 2021

    Ըստ շրջանառվող տեղեկությունների ՝ 2022 թ. հունվարի 1-ից կհանվի Թուրքիայից Հայաստան շինանյութի ներկրման արգելքը: Շինանյութին կհաջորդեն հագուստը, մաքրող միջոցները, կոսմետիկան և այլ ապրանքները։

    Սպասվում է նաև բենզինի ու դիզվառելիքի ներկրման ակտիվացում։

    2019 թ.-ի արդյունքների համաձայն՝ Թուրքիայից Հայաստան է ներկրվել 268 մլն դոլարի ապրանք, ինչը կրկնում է 2008֊ի ցուցանիշը։ 2018֊ին այն կազմել էր 253 մլն (համեմատության համար նշենք, որ, օրինակ, 2016֊ին Թուրքիայից ներկվել է մոտ 160 մլն դոլարի ապրանք)։

    Եվ եթե 2008֊ի ցուցանիշը պայմանավորված էր "ֆուտբոլային դիվանագիտության" օրակարգով, ապա 2018֊2019 թթ. կտրուկ աճը՝ Հայաստանում պրոթուրքական ռեժիմի հաստատմամբ։ 2020-ին՝ մինչև պատերազմ, աճի միտումը շարունակվել է:

    Այսպիսով, 1995 թ.֊ից ի վեր հայ֊թուրքական առևտրաշրջանառության ամենամեծ ծավալը գրանցվել է 2008֊ին ու 2019֊ին։ Չնայած, "առևտրաշրջանառություն" եզրույթն այստեղ խիստ պայմանական է.1995֊2020 թթ. Հայաստանը ներկրել է շուրջ 3 մլրդ դոլարի թուրքական ապրանք, արտահանել Թուրքիա՝ ընդամենը 50 մլն ֊ի։

    Կարևոր է ընդգծել, որ բացի ավանդական ապրանքատեսակներից (հագուստ, տեխնիկա և այլն) 2018֊2020 թթ. էապես աճել է Թուրքիայից ներկրվող նավթամթերքի ծավալները՝ հասնելով 2019 թ.-ին 24,3 մլն դոլարի: Զուգահեռաբար նվազել են Իրանից նավթամթերքի ներկրման ծավալները:

    Գեոքաղաքական մոտիվն ակնհայտ է։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս