23:49:17 3°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • 2022-ի 10 ամիսների ընթացքում ՀՀ-ում սպառողական գների ինդեքսը 2021-ի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 8.7 տոկոսով

    14:34 25 Նոյեմբեր 2022

    Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը 2022 թվականի հունվար-հոկտեմբերին 14.5 տոկոսով ավելացել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ:

    «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին փաստում են ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալները:

    Արդյունաբերական արտադրանքի ծավալը այս տարվա հունվար-հոկտեմբերին նախորդ տարվա հունվար-հոկտեմբերի համեմատ ավելացել է 9.9 տոկոսով: Շինարարության ծավալը այս տարի 10 ամսում նախորդ տարվա նույն ժամանակի համեմատ ավելացել է 14.4 տոկոսով

    Առևտրի շրջանառությունում հունվար-հոկտեմբերին 2021-ի նույն ժամանակահատվածի նկատմամբ  ավելացումը կազմել է 15.5 տոկոս:

    2022 թվականի հունվար-հոկտեմբերին մատուցված ծառայությունների ծավալը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ ավելացել է 27.9 տոկոսով:

    Իսկ այս տարվա 10 ամիսների ընթացքում սպառողական գների ինդեքսը 2021-ի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 8.7 տոկոսով:

    Արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը հունվար-հոկտեմբերին 2021-ի հունվար-հոկտեմբերի համեմատ աճել է 3.4 տոկոսով: Իսկ էլեկտրաէներգիայի արտադրության ծավալը հունվար-հոկտեմբերին նախորդ տարվա նույն ժամանակի համեմատ ավելացել է 16.8 տոկոսով:

    Արտաքին առևտրաշրջանառության ծավալներում այս տարվա հունվար-հոկտեմբերին նախորդ տարվա նույն ժամանակի համեմատ արձանագրվել է 66.4 տոկոս աճ, ընդ որում արտահանումն աճել է 71.2 տոկոսով, իսկ ներմուծումը՝ 63.5 տոկոսով:

    Դրամի փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ հունվար-հոկտեմբեր ամիսներին կազմել է 443.81 դրամ:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս