13:31:09 21°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • ԲԴԽ հեղինակությանը և 2021 ընտրությունների լեգիտիմությանը հասցվել է անդառնալի վնաս․ պատգամավոր

    20:09 21 Հունիս 2022

    Իրավական տեսանկյունից կան մի քանի անհերքելի ելակետեր ԲԴԽ-Ջհանգիրյան ստեղծված իրավիճակի վերաբերյալ, կարծիք է հայտնել ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը։

    «Ունենալով մի շարք սուբյեկտիվ դիտարկումներ, սահմանափակվենք օբյեկտիվով

    1) Քրեական հետապնդում պետք է հարուցվի Գագիկ Ջհանգիրյանի նկատմամբ,

    2) Գագիկ Ջհանգիրյանը չի կարող մասնակցել Ռուբեն Վարդազարյանի նկատմամբ կարգապահական վարույթի քննությանը, այդ թվում որոշում ընդունելու մասով: Հաշվի առնելով առաջին հանգամանքը՝ Ջհանգիրյանի լիազորությունները անխուսափելիորեն պետք է կասեցվեն և դա տարածվելու է բոլոր վարույթների վրա

    3) Դատական համակարգի, հատկապես ԲԴԽ հեղինակությանը ու 2021 ընտրությունների լեգիտիմությանը հասցվել է անդառնալի վնաս»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է ընդդիմադիր պատգամավորը:

     

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս