16:24:17 -7°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • «Մանկական Եվրատեսիլ 2021»-ում Հայաստանը գլխավորում է առցանց քվեարկությունը

    16:52 9 Դեկտեմբեր 2021

    «Մանկական Եվրատեսիլ 2021» երգի միջազգային մրցույթի պաշտոնական կայքն առցանց քվեարկություն է կազմակերպել, որում Հայաստանի պատվիրակ Մալենան առաջատար է։

    Ըստ կայքի քվեարկության տվյալների Հայաստանի պատվիրակության մրցութային երգն այս պահին հավաքել է 3309 ձայն՝ գլխավորելով երգերի ցուցակը։ Երկրորդ տեղում Վրաստանն է, երրորդը՝ Ֆրանսիան է։

    Նշենք, որ «Մանկական Եվրատեսիլ 2021» երգի մրցույթում Հայաստանի կներկայացնի 14-ամյա Մալենան՝ «Քամի-քամի» երգով։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս