18:47:58 18°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Աղդամում ականի պայթյունից ադրբեջանցի հովվի երկու ոտքը կտրվել է․ 2020թ․-ից ականների պայթյունների զոհ է դարձել 346 ադրբեջանցի

    17:20 3 Մարտ 2024

    Աղդամում հակահետևակային ականի վրա  ադրբեջանցի հովիվ է պայթել․ կտրվել է նրա երկու ոտքը, հայտնում է ԱՊԱ-ն։

    Ինչպես ադրբեջանական լրատվամիջոցներին հայտնել է տեղի հիվանդանոցի բժիշկը, տուժածին ախտորոշել են երկու ոտքի վնասվածքային անդամահատում և պայթյունի վնասվածք։

    Տուժածին այս պահին վիրահատում են, նրա վիճակը գնահատվում է ծանր։

    Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ  հովիվը վիրավորվել է «նախկին շփման գծի չականազերծված տարածքում» անասուններին արածեցնելիս։

    Նշվում է, որ 2020 թվականի նոյեմբերից ականների պայթյունների զոհ է դարձել 346 ադրբեջանցի։

     

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս