00:31:28 0°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Աղազարյանի ավագ որդին ՀՅԴ շարքերից դուրս է եկել դեռևս 2020 թվականին. ՀՅԴ-ն հերքել է «Հրապարակ»-ի գրառումը

    14:52 5 Փետրվար 2025

    Այսօր «Հրապարակ» օրաթերթում լույս տեսած «Աղազարյանի ավագ որդին դուրս է եկել ՀՅԴ-ից և միացել հորը» վերնագրով հոդվածի  վերաբերյալ հարկ ենք համարում պարզաբանել, որ Հովիկ Աղազարյանի ավագ որդին՝ Իվան Աղազարյանը, ՀՅԴ շարքերից դուրս է եկել դեռևս 2020 թվականին, այնուհետև անդամակցել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՅԴ-ն:

    «Տպավորությունը, թե Իվան Աղազարյանը մինչ օրս եղել է ՀՅԴ անդամ, չի համապատասխանում իրականությանը։ Խնդրում ենք հոդվածը տարածած բոլոր լրատվամիջոցներին համապատասխան ուղղում կատարել վերնագրում»,- նշված է հաղորդագրության մեջ:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս