23:30:20 -2°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Ստրասբուրգում տրամվայների բախման հետևանքով կա ավելի քան 20 տուժած․ The Sun

    22:39 11 Հունվար 2025

    Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքի երկաթուղային կայարանում երկու տրամվայի բախման հետևանքով առնվազն 30 մարդ է տուժել։ Այս մասին գրում է The Sun-ը։

     

    Ըստ թերթի, ճակատ-ճակատի բախվել են տրամվայները։ Նախնական տեղեկություններով,նրանցից մեկը դուրս է եկել ռելսերից և բախվել կայարանում կայանված երկրորդ տրամվայի։

     

    «Ներկայումս իրականացվում է փրկարարական գործողություն։ Նախնական տվյալներով առնվազն 30 մարդ վիրավորվել է», - ասվում է հրատարակության մեջ:

     

    Կայարանը ծածկված է ծխով, իսկ The Sun-ի հրապարակած տեսանյութերում լսվում է մարդկանց ճիչերը։ Ականատեսները ջարդում են վագոնների դռները՝ մարդկանց դուրս բերելու համար։ Վթարի վայրում աշխատում են նաև շտապօգնության ծառայությունները։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս