17:38:22 20°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Մոլդովայի նախկին նախագահ Դոդոնի տնային կալանքը երկարացրել են 20 օրով

    01:44 20 Սեպտեմբեր 2022

    Սեպտեմբերի 19-ին Մոլդովայի նախկին նախագահ Իգոր Դոդոնի տնային կալանքը երկարացվել է 20 օրով։ Համապատասխան որոշումը ընթերցել է դատավոր Ռոման Մազուրեցը։

    Այսպիսով՝ Դոդոնը տնային կալանքի տակ կմնա մինչև հոկտեմբերի 11-ը։

    Մայիսին Դոդոնը կալանավորվել էր, տնային կալանքի տակ հայտնվել և մեղադրվել 2008 թվականին էկոնոմիկայի նախարարի պաշտոնում իր պաշտոնավարման ընթացքում իշխանության չարաշահման մեջ: Նաև, ըստ մեղադրանքներից մեկի, Դոդոնը մեղադրվում է 1 միլիոն եվրո արժողությամբ գույքի ապօրինի տիրապետման մեջ, որը հետաքննությունը պնդում է, որ դա զգալիորեն գերազանցում է նրա հայտարարագրած 3 միլիոն լեյ (150,000 եվրո) եկամուտը:

    ԱյնուհետևԴոդոնը հայտարարել էր, որ իր դեմ հարուցված գործը համարում է երկրի ներկայիս ղեկավար Մայա Սանդուի քաղաքական պատվերը։ Մոլդովայի նախագահն իր հերթին կոչ է արել դատախազությանը արդար հետաքննություն անցկացնել Դոդոնի գործով։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս

    Հասարակություն

    ՏԵՍՆԵԼ ԱՎԵԼԻՆ