00:47:30 -1°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • ՀԱՄԱՍ-ը մտադիր է ազատ արձակել ևս 20 պատանդի

    17:18 28 Նոյեմբեր 2023

    Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի կողմից պահվող ևս 20 պատանդ կարող է ազատ արձակվել երկու օրվա ընթացքում, հայտարարել է Կատարի ԱԳՆ-ն։ Նրա ներկայացուցչի հայտարարությունը մեջբերում է Al Jazeera-ն։

    Դոհան հայտնել է, որ պաղեստինյան խմբավորումը հաստատել է այս մտադրությունը։

    Նոյեմբերի 27-ին Իսրայելը և ՀԱՄԱՍ-ը պայմանավորվել են երկարաձգել հումանիտար զինադադարը ևս երկու օրով՝ մինչև նոյեմբերի 29-ը։ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակից հայտնել են, որ երկրի իշխանությունները ստացել են ազատ արձակման համար նախատեսված անձանց ցուցակը։ Նրանք, սակայն, չեն նշել, թե խոսքը քնաի մարդու մասին է:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս