00:29:10 1°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Հայաստանի Հանրապետությունը մեր տունն է, և մենք այն պաշտպանելու ենք․ Չգիտեմ՝ ով է մեզ հետ, բայց մենք պաշտպանելու ենք․ ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ

    21:23 29 Սեպտեմբեր 2022

    Հայաստանում հավատարմագրված դեսպանների և լրագրողների հետ հանդիպմանը ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ Առաքել Մարտիկյանն արձագանքեց իշխանության ներկայացուցիչների այն հայտարարություններին, որ Ադրբեջանի ուժերն ու զինտեխնիկան, որոնք կուտակված են Նախիջևանի հատվածում, մեծաքանակ են, ուստի առկա է հերթական պատերազմի վտանգը։

    ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալը հաստատեց՝ այո, թշնամու ուժերը մեծաքանակ են, սակայն այլ տարբերակ, քան իրենց տունը՝ հայրենիքը պաշտպանելը, Հայաստանի զինված ուժերը չունեն

     

    Առաքել Մարտիկյանը նաև պատմական կարճ ակնարկ արեց՝ հիշեցնելով՝ փոքրաթիվ բնակչություն ունեցող Հայաստանն իր պատմության ընթացքում շատ է բախվել թշնամու մեծաքանակ ուժերի հետ, սակայն հայրենիքը պաշտպանել է և պաշտպանելու է։

    «Վերջին 1 000 տարում ուրիշ տարբերակ եղե՞լ է։ Հայաստանի Հանրապետությունը մեր տունն է, և մենք այն պաշտպանելու ենք։ Չգիտեմ՝ ով է մեզ հետ, բայց մենք պաշտպանելու ենք»,- ասաց Առաքել Մարտիկյանը։

     

    ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալը հավելեց՝ Ադրբեջանի ուժերն այսօր միայն այդ մի հատվածում չեն, իսկ  թվաքանակով մի քանի անգամ շատ են եղել նաև 90-ականներին։

    «Իսկ եթե ինչ-որ մեկին թվում է, թե մենք պետք է 2020 թվականի դեպքերից թևաթափ լինենք, խուճապի մատնվենք և մեր պարտականությունները չկատարենք, ես ձեզ հավաստիացնում եմ, որ ոչ։ Մենք մեր խնդիրը կատարելու ենք։  

    Ինչ վերաբերում է պատերազմին, այո, մենք սպասում ենք՝ ամեն օր։ Ու կապ չունի՝ իրենք շատ են, թե քիչ։ Իրենք միշտ էլ շատ են եղել, բայց դա բան չի որոշել»,- ասաց Առաքել Մարտիկյանը։

     

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս