10:38:57 -6°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Բիլ Գեյթսը պատմել է, թե ինչ սպասել կորոնավիրուսից 2022 թվականին

    01:00 13 Հունվար 2022

    Microsoft-ի հիմնադիր եւ միլիարդատեր Բիլ Գեյթսը կարծում է, որ այս տարի կորոնավիրուսի նոր ավելի վարակիչ շտամի ի հայտ գալը քիչ հավանական է։

    «Ավելի վարակիչ շտամի ի հայտ գալը քիչ հավանական է, բայց համավարակի ընթացքում մենք բազմաթիվ անակնկալների ենք հանդիպել»,- գրել է նա Twitter-ում։

    Գեյթսի խոսքով՝ օմիկրոնի պատճառով շատերի մոտ իմունիտետ կհայտնվի «առնվազն առաջիկա տարվա համար»: «Գուցե ինչ-որ ժամանակ ստիպված լինենք ամեն տարի պատվաստվել կորոնավիրուսի դեմ»,- գրել է միլիարդատերը։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս