01:12:11 3°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Բայդենին մեղադրել են սեփական սկզբունքները խախտելու մեջ

    20:00 17 Սեպտեմբեր 2021

    Սպառազինությունների հսկողության ամերիկյան ասոցիացիայի տնօրեն Դերիլ Քիմբոլը ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին մեղադրել է սեփական սկզբունքները խախտելու մեջ: Նա նշել է, որ դրանով պետության ղեկավարը հրաժարվում է միջուկային զենքի չտարածման իր հանձնառությունից՝ Ավստրալիային միջուկային սուզանավերի փոխանցելով, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

    Այդպիսով փորձագետը մեկնաբանել է Միացյալ Նահանգների, Ավստրալիայի եւ Միացյալ Թագավորության AUKUS դաշինքի ստեղծումը: Նա պարզաբանել է, որ դեռ վաղ է ասել, որ այդ գործընկերությունն ուղղված է Չինաստանին կամ Ռուսաստանին զսպելուն, ինչպես նաեւ այն, թե արդյոք դա կարող է ազդել Իրանի եւ ԿԺԴՀ-ի հետ կապված իրավիճակի վրա: 

    Փորձագետը շեշտել է, որ մի բան է ռազմական համագործակցության խորացումը, բայց բոլորովին այլ բան է ուժային սարքավորումների գաղտնի տեխոնոլգիա տարածելը։ Նա  հավելել է, որ բարձր հարստացման ուրանը սուզանավերի միակ վառելիքը չէ, սակայն Պենտագոնը փոփոխություններ չի ցանկանում:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս