04:19:28 -1°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը` դեկտեմբերի 2-8-ը

    22:29 9 Դեկտեմբեր 2024

    Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը` դեկտեմբերի 2-8-ը (2024թ․).

    Սևանա լճի մակարդակը դեկտեմբերի 2-8-ն ընկած ժամանակահատվածում մնացել է անփոփոխ և կազմել՝ 1900.42 մ (08.12.24թ.), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից բարձր է 22 սմ-ով, իսկ 2024 թվականի հունվարի 1-ի մակարդակից՝ 25 սմ-ով։

    Արփա-Սևան ջրատարով դեկտեմբերի 2-8-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակը կազմել է 0.434 մլն.մ3, իսկ 2024 թվականի հունվարի 1-ից դեկտեմբերի 8-ը ներառյալ՝ 183.720 մլն մ³:

    2024 թվականին Սևանա լճից ոռոգման նպատակով ջրառը սկսվել է իրականացվել հունիսի 16-ից և շարունակվել մինչև սեպտեմբերի 16-ը ներառյալ և համաձայն Հրազդան ՀԷԿ-ի ջրանցքի Գեղամավան դիտակետի տվյալների այդ ժամանակահատվածում լճից բացթողնված ջրի գումարային ծավալը կազմել է 131․038 մլն մ³:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս