02:31:41 -1°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Հյուսիս-հարավ ճանապարհի Տրանշ-2-ի Ագարակի հնավայրը շրջանցող 8կմ հատվածում շարունակվում են շինարարական աշխատանքները

    11:10 15 Հունիս 2024

    Հյուսիս-հարավ ճանապարհի Տրանշ-2-ի Ագարակի հնավայրը շրջանցող 8կմ հատվածում շարունակվում են շինարարական աշխատանքները։ Հայտնում են ճանապարհային դեպարտամենտից:

     

     Նոր կառուցվող ճանապարհին տեղադրվում են Ագարակի հանգույցի կամրջի հեծանները։ 

     

    8կմ ճանապարհի այլ տեղամասերում կատարվում են տարբեր բնույթի շինաշխատանքներ։ Մոտ 1.6կմ տեղամասում տեղադրվել է երկշերտ ասֆալտբետոնե ծածկ՝ խոշորահատիկ բարձր ծակոտկեն և խոշորահատիկ ծակոտկեն, ընթանում են հողային աշխատանքները։ Արհեստական կառուցվածքների շինարարությունը գրեթե 70 տոկոսով ավարտված է։ Էլեկտրական հաղորդալարերի‚ գազատարների‚ ոռոգման համակարգի տեղափոխությունները մոտ 80 տոկոսով ավարտված են։ 

     

    Ճանապարհի կառուցումը ֆինանսավորվում է ՀՀ կառավարության եւ Ասիական զարգացման բանկի կողմից։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս