10:40:58 1°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • «Սևան ազգային պարկի» հարակից տարածքում անհայտ անձը խոհանոցի դանակով 2 անգամ հարվածել է 51-ամյա տղամարդուն

    17:23 12 Հուլիս 2024

    Հուլիսի 11-ի ժամը 20-ին ՆԳՆ ոստիկանության Գեղարքունիքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն «Սևան» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ դանակահարված վիճակում բուժօգնության է տեղափոխվել Գյումրի քաղաքի բնակիչ 51-ամյա տղամարդ:

     

    Ոստիկանությունից հայտնում են, որ ոստիկանության Սևանի բաժնի ծառայողները պարզել են, որ ժամը 19-ի սահմաններում «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի հարակից ջրի պոմպակայանի տարածքում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ 51-ամյա տղամարդուն խոհանոցային դանակով երկու անգամ հարվածել է անծանոթ անձը:

     

    Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում Սևանի ոստիկանները պարզել են, որ գյումրեցի տղամարդուն մարմնական վնասվածքներ է պատճառել Սևան քաղաքի բնակիչ 59-ամյա տղամարդը: Նա հրավիրվել է բաժին, որտեղ ներկայացրել է հանցագործության գործիք խոհանոցային դանակը:

     

    59-ամյա տղամարդը, հանցագործության գործիքն ու կազմված փաստաթղթերը ներկայացվել են Սևանի քննչական բաժին: Հանգամանքները պարզվում են:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս