11:22:15 -6°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Մենք ոչ թե պայքարում ենք «թյուրքական աշխարհի», այլ մեր հանդեպ ատելությամբ լցված 2 պետությունների դեմ

    11:29 11 Հունվար 2022

    Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է․

    «Մի շատ կարևոր հանգամանք կա, որի վրա պետք է հատուկ ուշադրություն դարձնել՝ խուսափելու համար, մեղմ ասած, ոչ ճշգրիտ մոտեցումներից։

    Հայաստանն, ըստ էության, խնդիր չունի, թյուրքալեզու պետությունների և ժողովուրդների մեծամասնության հետ։ Մեր խնդիրը երկու պետության՝ Թուրքիայի ու Ադրբեջանի, և դրանց վարչախմբերի հետ է, որոնք, չնայած ներքին որոշ հակասությունների, հիմնականում հանդես են գալիս միասնական հակահայկական ճակատով՝ փորձելով այն ընդլայնել ի հաշիվ այլ թյուրքալեզու երկրների և ազգերի։

    Հայաստանը մեծ հաշվով որևէ խնդիր չունի Թուրքմենստանի, Ուզբեկստանի, Ղազախստանի և Ղրզղստանի կամ նողայների, թաթարների, բաշկիրների, չուվաշների և յակուտների հետ, ուստի մենք ոչ թե պայքարում ենք, խիստ պայմանական բնորոշմամբ, «թյուրքական աշխարհի», այլ մեր հանդեպ ատելությամբ լցված և մեր ոչնչացմանը ձգտող երկու պետությունների ու դրանց միջոցով սնուցվող պանթյուրքիզմի ախտով վարակված առանձին անհատների կամ կազմակերպությունների դեմ»։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս