09:59:45 -6°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Սուքիասյանի խոսնակ. Փետրվարի 2-ից կիրականացվեն Երևան-Ստամբուլ չվերթներ

    13:08 13 Հունվար 2022

    FLYONE ARMENIA ավիաընկերությունը փետրվարի 2-ից սկսում է ոչ կանոնավոր կոմերցիոն չվերթներ իրականացնել Երևան-Ստամբուլ-Երևան երթուղով: Այս մասին տեղեկացնում է Խաչատուր Սուքիասյանի մամուլի խոսնակ Աննա Մկրտչյանը։

    Երևան-Ստամբուլ չվերթները կիրականցվեն «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից դեպի «Ստամբուլ»  միջազգային օդանավակայան, յուրաքանչյուրի համար մատչելի գնով՝ սկսած 39 եվրոյից կամ FLYONE CLUB-ի անդամների համար՝ 34 եվրոյից։

    Փետրվար - Մարտ ամիսներին թռիչքները  կիրականացվեն շաբաթական 2 անգամ՝ երկուշաբթի և ուրբաթ օրերին՝ հետևյալ չվացուցակով.

    ● Երևան (EVN) 18:00 - Ստամբուլ (IST) 19:50
    ● Ստամբուլ (IST) 20:40 - Երևան (EVN) 23:50

    Ապրիլից՝ շաբաթական 3 չվերթ հաճախականությամբ՝ երկուշաբթի, չորեքշաբթի և ուրբաթ օրերին։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս