00:54:17 -2°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Սա իմ պայքարն է նեռի և սատանայի դեմ, որը մեր երկրում մարմնավորված նստած է կառավարության համար 1 շենքում․ Սրբազան

    21:27 14 Հուլիս 2024

    Մենք առաջ ենք գնում և առաջ են գնալու, ուղղակի մի քիչ ոլորաններով է ճանապարհը։ Մեր թիրախը մեկն է՝ բոլոր հնարավոր տարբերակներով հասնել այս մարդու հեռացմանը։ Աբովյանում քաղաքացիների հետ հանդիպմանն ասել է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանը․

     

    «Սա իմ պայքարն է նեռի և սատանայի դեմ, որը մեր երկրում մարմնավորված նստած է կառավարության համար 1 շենքում։

     

    Մենք եկել ենք հաշտության, սիրո, պատվի, արժանապատվության օրակարգով։ Ատելությունը, թշնամանքը վերացնելու, հայրենիք վերականգնելու, հայրենիք վերադարձնելու, ինքնության ունենալու, ազգերի շարքերի մեջ գլուխներս բարձր քայլելու օրակարգով»։

     

    Սրբազանի խոսքով, պայքարը մաքրվում է, ինչը շատ լավ է․

     

    «Երևի Աստված այսպես է ուզում, որ հաղթանակի վերջնարդյունքին նեղ դռներով հասնենք, ոչ թե լայն դռներով»,- նշել է Բագրատ Սրբազանը։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս