15:07:45 -1°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • «Պոտենցիալ վտանգավոր» աստղակեպը մոտենում է Երկրին

    12:54 14 Հունվար 2022

    7482 աստղակերպը  Երկրին ամենամոտ հեռավորության վրա կգտնվի հունվարի 18-ին՝ Twitter-ում հայտնել է Մոլորակների պաշտպանությունը համակարգող գրասենյակը:

    Երկնային մարմնի միջին տրամագիծը կազմում է մոտ 1052 մ, Երկրին ամենամոտ հեռավորությունը կկազմի 1,98 մլն կմ՝ նշել է գործակալությունը։ ՆԱՍԱ-ի դասակարգման համաձայն՝ աստղակերպը պատկանում է «պոտենցիալ վտանգավոր» օբյեկտների խմբին, սակայն գործակալությունը վստահեցրել է, որ այն մոլորակի համար վտանգ չի ներկայացնի առնվազն առաջիկա հարյուր տարվա ընթացքում։

    NASA-ն նաև հայտնել է, որ աստղակերպը շատ ավելի մեծ հեռավորությունից կրկին կանցնի Երկրի կողքով այս տարվա հուլիսին: Ըստ գործակալության կանխատեսումների, հաջորդ անգամ այն ​​մոլորակին կմոտենա միայն 2105 թվականի հունվարի 18-ին, երբ կթռչի 2,3 հազար կմ հեռավորությամբ։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս