02:27:39 3°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • ՀՀ և Ֆրանսիայի ԱԳ նախարարները քննարկել են ԼՂ հակամարտության հարցը

    17:20 17 Սեպտեմբեր 2021

    Սեպտեմբերի 17-ին ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Լը Դրիանի հետ։

    ԱԳՆ-ից  հայտնում են, որ զրուցակիցները գոհունակություն են հայտնել հայ-ֆրանսիական առանձնաշնորհյալ հարաբերությունների շարունակական զարգացման կապակցությամբ և վերահաստատել իրենց շահագրգռվածությունը՝ ընդլայնելու բազմոլորտ համագործակցությունը։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում առավել հանգամանալից քննարկելու տնտեսության բնագավառում փոխգործակցության ակտիվացման հեռանկարները, այդ թվում՝ Հայաստանում զարգացման նոր ծրագրերի կյանքի կոչման միջոցով։

    ԱԳ նախարարներն անդրադարձ են կատարել Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը՝ կարևորելով ԵԱՀԿ Մինսկի Խմբի համանախագահության շրջանակներում խաղաղ կարգավորման գործընթացի վերսկսման անհրաժեշտությունը։ Արարատ Միրզոյանը նշել է, որ Հայաստանն ու հայ ժողովուրդը բարձր են գնահատում Ֆրանսիայի կառավարության և խորհրդարանի դիրքորոշումն ու քայլերը Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված ագրեսիայի օրերին և դրան հաջորդած շրջանում։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս

    Միջազգային լուրեր

    ՏԵՍՆԵԼ ԱՎԵԼԻՆ