02:24:30 3°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Կրեմլում գնահատել են ՄԱԿ ԱԽ «հնգյակի» գագաթաժողովի անհրաժեշտությունը

    19:33 17 Սեպտեմբեր 2021

    Աշխարհում մի շարք լուրջ եւ խնդրահարույց իրավիճակների առկայությունը վկայում է, որ ՄԱԿ Անվտանգության խորհրդի «հնգյակի» գագաթաժողովի անցկացումն անհրաժեշտ է, տեղեկացրել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը լրագրողների հետ ամենօրյա ճեպազրույցի ժամանակ, տեղեկացնում է Газета.ru-ն։

    Կրեմլի ներկայացուցիչը նշել է, որ ներկա պահին չկա միջոցառման հանդեպ Միացյալ Նահանգների պատրաստակամության ըմբռնումը։ Նաեւ չկա որոշակիություն գագաթաժողովի մասնակիցների հանդիպման տեղի եւ ամսաթվի հարցում։

    «Հարցերի, չափազանց լուրջ խնդրահարույց իրավիճակների առատությունը հաստատում է նման գագաթաժողովի անհրաժեշտությունը»,- ավելացրել է Ռուսաստանի նախագահի ներկայացուցիչը։

    Ինչպես ընդգծել է Պեսկովը, թեման դեռեւս նախկինի պես մնում է օրակարգում։

    Ոչ պաշտոնական «միջուկային հնգյակի» կազմում են այն երկրները, որոնք միջուկային զենք ունեն։ Դրանք են Ռուսաստանը, Մեծ Բրիտանիան, ԱՄՆ-ը, Չինաստանը, ինչպես նաեւ Ֆրանսիան։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս

    Փոխկապակցված նորություններ