15:48:06 27°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Ժամը 19:08-ի դրությամբ՝ բախումների վայրում և հարակից տարածքներում, ոստիկաններից բացի, գտնվել է 3600 մարդ․ ԻՔՄ

    23:41 12 Հունիս 2024

    Այսօր՝ հունիսի 12-ին, ժամը 20:00-ի սահմաններում Բաղրամյան պողոտայում՝ Ազգային ժողովի դիմաց, տեղի ունեցան բախումներ ցուցարարների և ոստիկանության միջև, ինչի ընթացքում վերջինս կիրառեց հատուկ միջոցներ՝ մասնավորապես, լուսաձայնային նռնակներ: Այս մասին հայտնում են «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ից։

     

    ««Իրազեկ քաղաքացիների միավորումը» անմիջապես այդ դեպքերի ժամանակ իրականացնում էր աերոնկարահանում, որի արդյունքում ստացված լուսանկարով հնարավոր դարձավ հաշվել անմիջապես բախումներից առաջ ցույցի մասնակիցների քանակը: Ժամը 19:08-ի դրությամբ բախումների վայրում և հարակից տարածքներում, ոստիկաններից բացի, գտնվել է 3600 մարդ:

     

    Հիշեցնենք, որ Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկում հունիսի 9-ի երեկոյից նստացույց է իրականացնում «Տավուշը հանուն հայրենիքի շարժումը»՝ արքեպիսկոպոս Բագրատ սրբազան Գալստանյանի գլխավորությամբ: Նշենք, որ այսօր «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը նույն վայրում ժամը 15:00-ից հրավիրել էր հանրահավաք, որին ժամը 16:09-ի դրությամբ մասնակցել էր մոտ 3400 մարդ»,- ասված է հաղորդագրության մեջ:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս