01:30:24 10°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Ինդոնեզիայում 19 մարդ զոհվել է երկու համայնքների բախման ժամանակ

    00:25 26 Հունվար 2022

    Երեքշաբթի ինդոնեզական Արեւմտյան Պապուա նահանգում առնվազն 19 մարդ է զոհվել համայնքային խմբերի միջեւ բախման հետեւանքով։ Այս մասին տեղեկացնում է «Սինհուա» գործակալությունը՝ հղում կատարելով տեղի ոստիկանության ներկայացուցիչներին։

    Գործակալության տեղեկատվությամբ՝ միջադեպը տեղի է ունեցել գիշերային ակումբում, որն այրվել է Սորոնգ քաղաքում երկու խմբերի բախումից հետո։

    Այլ մանրամասների մասին չի տեղեկացվում։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս