08:31:15 -3°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Գազայում պատերազմի սկսվելուց ի վեր 188 լրագրող է զոհվել. Al Mayadeen

    15:49 10 Նոյեմբեր 2024

    Գազայի հատվածում շարունակվող մարտերի ընթացքում առնվազն 188 լրագրող է զոհվել։ Այս մասին հայտնում է լիբանանյան Al Mayadeen հեռուստաալիքը՝ հղում անելով պաղեստինյան անկլավի կառավարությանը։

    «2023 թվականի հոկտեմբերին պաղեստինա-իսրայելական հակամարտության սրումից հետո Գազայի հատվածում սպանված լրագրողների թիվը հասել է 188-ի»,-հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը։

    Կատարյան Al Jazeera հեռուստաալիքը նոյեմբերի 3-ին հայտնել էր, որ Գազայի հատվածում 182 լրագրող է սպանվել։ Հեռուստաալիքը նաև նշել է, որ լրատվամիջոցների աշխատակիցներից շատերը սպանվել են իրենց ընտանիքների բոլոր անդամների հետ միասին:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս