00:39:04 0°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Մահակներով հարվածներ են հասցրել միմյանց, 17-ամյա տղան դանակով 3 անգամ հարվածել է 23-ամյա երիտասարդին

    18:24 4 Փետրվար 2025

    ՆԳՆ-ից հայտնում են․

    «Փետրվարի 1-ին, ժամը 16։20-ին Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ստացվել է ահազանգ, որ մայրաքաղաքի Թամրուչի փողոցում երկու մեքենաների ուղևորներ մահակներով հարվածում են միմյանց։ Նշվել է նաև, որ ավտոմեքենաներից մեկի դիմապակին կոտրած է:

    Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նշված հասցեում անհայտ անձանց կողմից տեղի է ունեցել վիճաբանություն, որը վերածվել է ծեծկռտուքի:

    Ժամեր անց հիվանդանոցից ստացվել է հաղորդում, որ «կրծքավանդակի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 23-ամյա մի երիտասարդ։

    Երևանի քրեական ոստիկանների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նա մարմնական վնասվածքը ստացել է հիշյալ ծեծկռտուքի ժամանակ: Այնուհետև, Ավանի համայքային ոստիկանների հետ համատեղ օպերատիվ-հետախուզական միջոցառումներով պարզվել է, որ փետրվարի 1-ին Ավանի Սայաթ-Նովա թաղամասի բակերից մեկում 17-ամյա երկու ընկեր վիճաբանել է երկու երիտասարդի հետ, ապա հեռացել են՝ ավելի ուշ հանդիպելու նպատակով։

    Ժամեր անց երիտասարդները իրենց երկու ընկերների հետ վերադարձել են «Ֆոլքսվագեն Գոլֆ» մեքենայով, կրկին վիճաբանել։ Այնուհետև «Ֆոլքսվագեն Գոլֆ» և «Օպել Աստրա» մակնիշի մեքենաներով կողմերն ուղևորվել են Թամրուչի փողոց: Մեքենաները կայանելով ճանապարհի երթևեկելի գոտում` երիտասարդները մահակներով հարվածներ են հասցրել միմյանց, նաև վնասել «Օպել Աստրան» ու կոտրել մեքենայի հողմապակին։

    Այս ընթացքում էլ 17-ամյա տղաներից մեկն իր մոտ եղած դանակով երեք անգամ հարվածել է 23-ամյա երիտասարդին:

    Պարզվել են ծեծկռտուքի մասնակիցների ինքնությունները: Քրեական վարույթը շարունակվում է»։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս