13:48:18 3°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Մոտ 17 կիլոմետր հերթ է գոյացել. ռուս տղամարդիկ ոտքով հատում են սահմանը. Ինչ է կատարվում Վերին Լարսում

    18:24 25 Սեպտեմբեր 2022

    Վերին Լարսի անցակետում կիլոմետրանոց հերթ է գոյացել, իրավիճակը շարունակում  է մնալ լարված: NEWS.am-ի հետ զրույցում   այնտեղ գտնվող Էդգար Աղասյանը պատմեց, որ անցակետում շատ բարդ իրավիճակ է ստեղծվել:

    «Անտերանոց է, 42 ժամ հերթի մեջ ենք, 10 ժամ Օսեթիայի սահմանին:  Մոտ 17 կիլոմետր հերթ է գոյացել, հիմնականում մինչեւ 30 տարեկան ռուս տղամարդիկ են, տեղացիներին գումարով մոտեցնում են սահմանին, իրենք գնում, հետ են վերադառնում, մենք դեռ կանգնած ենք, հերթը չի շարժվում: Ռուս տղամարդիկ նույնիսկ իրենց պայուսակները վերցրած ոտքով հատում են սահմանը, կամ էլ գումար են տալիս, որ հերթից դուրս գան ու հասնեն սահման»,-ասաց նա:

    Նշենք, որ Ռուսաստանում օրերս հայտարարված մոբիլիզացիայի պատճառով շատերը սկսեցին լքել երկիրը ինչպես օդային, այնպես էլ ցամաքային ճանապարհով:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս