11:13:47 -6°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Արցախյան առաջին պատերազմի տարեգրությունը հեռացվել է ՊՆ կայքից. 168.am

    21:07 12 Հունվար 2022

    168.am-ը գրում է.

    «Դեռևս անցած տարի 168.am-ը նկատել էր, որ ՀՀ պաշտպանության նախարարության պաշտոնական էջում բացակայում է Արցախյան առաջին պատերազմի տարեգրությունը, որտեղ մանրամասն ներկայացվում էին իրականացված օպերացիաները, թե որ օրը հայկական ինչ շրջան, գյուղ է ազատագրվել:

    Այն ժամանակ ՊՆ-ից մեզ ասացին, թե իբր տեխնիկական խնդիրներ կան, մինչդեռ իրականությունը ցույց տվեց, որ այս պատճառաբանությունը մտացածին է՝ Արցախյան առաջին պատերազմի տարեգրությունն այսօր էլ բացակայում է ՊՆ պաշտոնական կայքում:

    Ավելին,  չկա նաև ՀՀ ազգային հերոսների մասին տեղեկատվական հատվածը: Դրանք «Գրադարան» բաժնի ներքո էին: Այսինքն՝ արցախյան հարցը փակվա՞ծ են համարում ՊՆ-ում, և կարելի է հրաժարվե՞լ սեփական պատմությունից:

    Արդյոք սա վերևից հրահա՞նգ է, թե՞ մի օր ամեն դեպքում գոնե ՀՀ ազգային հերոսները «կվերադառնան» ՊՆ պաշտոնական կայք՝ ժամանակը ցույց կտա: Իսկ գուցե այս դեպքո՞ւմ էլ «մեղավորը» ՀՀ ազգային հերոս Մոնթե Մելքոնյանն է, որի «մուտքը» Ֆեյսբուք արգելված է:

    Ի դեպ, վերջին պատերազմի արդյունքում ՀՀ ազգային հերոսների թիվն ավելացավ, թեպետ ՀՀ ռազմաքաղաքական և քաղաքական ղեկավարության պատճառով այն տանուլ տվեցինք»։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս