11:37:08 -3°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Կովիդի պատճառով սահմանափակվել են ազատազրկված անձանց հետ տեսակցությունները. Այս պահին բուժվում է 16 անձ. ԱՆ

    18:28 24 Նոյեմբեր 2021

    Նոր կորոնավիրուսային վարակի (COVID-19) կանխարգելմանն ուղղված քայլերի ձեռնարկումը կարևորվում է հատկապես փակ հաստատություններում, որտեղ անհրաժեշտ է երաշխավորել ազատությունից զրկված անձանց համար անվտանգ միջավայր:

    ԱՆ-ից  հայտնում են, որ քրեակատարողական հիմնարկներում պահվող անձանց համար անվտանգ միջավայր ստեղծելու համար է հենց, որ 2021 թվականի նոյեմբերի 12-ից սահմանափակվել են ազատությունից զրկված անձանց հետ անմիջական շփումները՝ տեսակցությունները

    01.01.2021թ-ից 12.11.2021թ-ը ներառյալ «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի՝ «Դատապարտյալների հիվանդանոց» ստորաբաժանման ինֆեկցիոն բաժանմունքում հետազոտվել և բուժում է ստացել 85 դատապարտյալ և կալանավորված անձ, ընդ որում՝ հիվանդների հիմնական հոսքը սկսվել է հոկտեմբեր ամսվա վերջից` 28.10.2021թ-ից.

    12.11.2021թ. դրությամբ բուժման գործընթացում է գտնվել 54 անձ.

    Ներկա դրությամբ բուժման գործընթացում է գտնվում 16 անձ:

    Տեսակցությունների արգելքով ՔԿՀ-ներ մուտք գործող այլ անձանց հոսքը կրճատելու, ազատությունից զրկված շրջանում թեստավորումների գործընթացի ինտենսիվացման, ինչպես նաև պատվաստումների թվի աճի հետևանքով 12.11.2021-ից ի վեր գրանցվել է 6 նոր դեպք, ընդ որում` 5-ը ախտորոշվել են հիվանդության նախնական փուլում, երբ դեռևս կլինիկական ախտանիշներ չեն ձևավորվել.

    Տեսակցությունների արգելքից հետո թվային պատկերը կարծես թույլ է տալիս արձանագրել դրական առաջընթաց:

    Հարկ ենք համարում տեղեկացնել, որ տեսակցությունների արգելքը նախատեսվում է պահպանել որոշ ժամանակ, որի ընթացքում մոնիթորինգ կիրականացվի տեսակցությունների արգելքի պահպանման ժամանակահատվածում նոր կորոնավիրուսային վարակի տարածվածության կանխարգելման վերաբերյալ, կտարվեն համապատասխան համեմատականներ, որից հետո կորոշվի տեսակցությունների թույլատրման մասով ռազմավարությունը:

    Նախարարությունը կանի առավելագույնը տեսակցությունների արգելքի ժամանակահատվածում համավարակի տարածման ռիսկերը նվազեցնելու ուղղությամբ և ազգային առողջապահական համակարգի մոտեցումներին համահունչ՝ կմշակի տեսակցությունների թույլատրման մասով հետագա ձևաչափը՝ հիմքում ունենալով ազատությունից զրկված անձանց լավագույն շահերը:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս