15:28:12 16°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • 15 մլն տարեկան եկամուտ. ինչ ունեցվածք է հայտարարագրել հանքերի վերահսկող Հովհաննես Հարությունյանը

    09:45 14 Օգոստոս 2024

    «Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի տեղակալ Հովհաննես Հարությունյանը պաշտոնը զբաղեցնում է 2021 թվականի նոյեմբեր ամսից։ Մինչ այդ նա ուժերը փորձեց առողջապահության փոխնախարարի եւ Շիրակի մարզպետի պաշտոնում:

     

    Հարությունյանը իր` 2023 թվականի հաշվետու տարվա անշարժ գույքի, եկամուտների, ծախսերի և շահերի հայտարարագիրը ներկայացրել է 2024 թվականի մայիսի 31-ին, որում նկատել ենք, որ նա տարվա սկզբում հայտարարագրել է 3 անշարժ գույք, բոլորը Գյումրիում. դրանցից մեկը բնակարան է բազմաբնակարան շենքում, որը գնել է 1991 թվականին: Երկրորդը` անհատական բնակելի տուն՝ կառուցված իր իսկ հողի վրա 2018 թվականին և հողամաս, որը ձեռք է բերվել 2010 թվականին:

     

    Հաշվետու տարվա վերջում նույն անշարժ գույքերը պահպանվել են:

     

    Հարությունյանը որպես տրանսպորտային միջոց հայտարարագրել է 2018 թվականի BMW մակնիշի ավտոմեքենա, որը գնել է 2022 թվականին, երբ պաշտոնյա էր: Նույն տրանսպորտային միջոցը պահպանվել է հաշվետու տարվա վերջում:

     

    Հովհաննես Հարությունյանի բանկային հաշիվներից երկուսի մնացորդը տարվա սկզբում եղել է 0 դրամ, որոնցից մեկը տարվա վերջում ավելացել է` հասնելով 150.000 դրամի:

     

    Իսկ մյուսում տարվա սկզբին եղել է 1100 դրամ, որը հաշվետու տարվա վերջում զրոյացվել է:

     

    ՏԿԵՆ-ի տեղակալի հաշվետու տարվա եկամուտը կազմել է 15 մլն 539 հազար դրամ, որից 15 մլն 46 հազար դրամը նախարարությունից ստացած աշխատավարձն է, իսկ 490.000 դրամը՝ փոխանցում «Ինեկոբանկ»-ից։

     

    Հարությունյանի ստացված վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 7 մլն 330 հազար դրամ` իր 5 վարկերը միասին վերցված:

     

    Հարությունյանի վարկի մարմանն ուղղված վճարումները կազմել են 3 մլն դրամ:

     

    Հիշեցնենք, որ նա, ի թիվս այլ գործերի, զբաղված է նաեւ հանքավայրերի գործունեության համակարգմամբ. որպես փոխնախարար լավ է վաստակում»:

     

    Ավելին՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։ 

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս