13:39:47 -2°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Ուկրաինան ՌԴ Պետդումայի նախագահ Վոլոդինին հեռակա կարգով «դատապարտել է» 15 տարվա ազատազրկման

    20:14 12 Դեկտեմբեր 2024

    Ուկրաինայի դատարանը ՌԴ Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինին հեռակա կարգով դատապարտել է 15 տարվա ազատազրկման։ Այդ մասին հայտնել է Ուկրաինայի անվտանգության ծառայությունը։

     

    Դատարանը Վոլոդինին մեղավոր է ճանաչել Ուկրաինայի տարածքային ամբողջականության դեմ ոտնձգություն կատարելու հոդվածով։

     

    Ուկրաինան մայիսին մեղադրանք էր առաջադրել նաև Դաշնության Խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյին՝ Ուկրաինայի տարածքային ամբողջականության դեմ ոտնձգության և Ռուսաստանի գործողություններն արդարացնելու համար։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս