17:59:28 20°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Կադաստրի կոմիտեի ղեկավար օգոստոսի 15-26-ը ներառյալ արձակուրդում կլինի

    10:45 11 Օգոստոս 2022

    Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը արձակուրդ է մեկնել։

    Որոշման մեջ, մասնավորապես, նշված է․

     

    «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 16-րդ
    մասով եւ «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին»
    օրենքի 16-րդ հոդվածի 12-րդ մասով՝
    1. Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանին տրամադրել 2020-2021
    թվականների աշխատանքային տարվա ամենամյա արձակուրդի չօգտագործված մասը 10 աշխատանքային օր տեւողությամբ՝ 2022 թվականի օգոստոսի 15-26-ը ներառյալ:
    2. Սուրեն Թովմասյանի արձակուրդում գտնվելու ընթացքում վերջինիս կփոխարինի Կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ Արման Պետրոսյանը»։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս

    Փոխկապակցված նորություններ