22:09:53 11°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Դեկտեմբերի 15-ին Ռուսաստանը բարձրացրեց համաշխարհային անգլոամերիկյան լծից ազատագրվելու ազգային-ազատագրական պայքարի դրոշը և այն չի իջնելու մինչև հաղթական ավարտը․ Հայկ Այվազյան

    09:58 25 Հունվար 2022

    ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԵՎ 30-ԱՄՅԱ ՀԵՏԽՈՐՀՐԴԱՅԻՆ ՄՂՁԱՎԱՆՋԻ ԱՎԱՐՏԻՆ ՀԱՇՎԱԾ ԱՄԻՍՆԵՐ ԵՆ ՄՆԱՑԵԼ

    Այսօրվա իրավիճակը լավ է նրանով, որ մոտ ապագան հստակ և պարզ է դարձել, վերացել է անորոշությունը։

    Ով ծանոթ է Ռուսաստանի Նախագահ Վլադիմիր Պուտինի գործելաոճին, ապա կիմանա, որ նա բլեֆեր չի անում, նա առանց հաղթող խաղաքարտերի խաղի մեջ չի մտնում։

    Դեկտեմբերի 15-ին ԱՄՆ-ին և ՆԱՏՕ-ին ներկայացրած անվտանգության երաշխիքների իր պահանջներով Ռուսաստանը սահմանեց ամենաբարձր նշաձողը։ Այնքան բարձր, որ նույնիսկ Ռուսաստանի արևմտյան էլիտաները զրկվեցին մանևրելու հնարավորությունից։ Այսինքն կամ նրանք ընդունում են օրակարգը՝ օգնելու կամ չխանգարելու տեսքով, կամ դառնում են պետության թշնամի՝ իրենց համար բոլոր ծանր հետևանքներով։

    Դեկտեմբերի 15-ից հետո Ռուսաստանն այլևս ետքայլ կամ զիջում անել չի կարող։ Ցանկացած ետքայլ կնշանակի հեղինակության կորուստ աշխարհում և առաջին հերթին դաշնակիցների մոտ։ Ետքայլը նաև կբերի հեղինակության կորստի Ռուսաստանի ներսում և կհանգեցնի պետության անխուսափելի փլուզմանը՝ բոլոր արյունալի հետևանքներով։

    Այսինքն ֆիքսում ենք, որ Ռուսաստանը ետքայլ չի անելու։ Այս դեպքում արդեն պարզ է, որ Արևմուտքն ոչինչ չի կարողանալու անել, Արևմուտքը Ռուսաստանին չի կարողանալու կանգնեցնել՝ ոչ ռազմակամ և առավել ևս գաղափարախոսական առումով։ Սա դեռ այն դեպքում, երբ Ռուսաստանը սկսել է խաղարկել իր խաղաքարտերը, բայց ոչ դեռ իր հաղթաթղթերը, հատկապես դրանցից ամենակարևորը՝ գաղափարախոսականը։

    Նշանակում է, որ ԽՍՀՄ տարածքից ՆԱՏՕ-ի դուրս գալուն, քաղաքական և ռազմական առումով մնացել են հաշված ամիսներ։ Իսկ ՆԱՏՕ-ի դուրս գալուց հետո ԽՍՀՄ տարածքային ամբողջականության վերականգնումը շաբաթների հարց է։

    Միակ բանը, որ Արևմուտքը կարող է անել, դա դուրս գալուց առաջ առավելագույն վնաս հասցնել այն հանրապետություններին, որտեղից դուրս է գալիս։ Բայց դա արդեն պրոցեսի վրա էական ազդեցություն չի ունենա։

    Դեկտեմբերի 15-ին Ռուսաստանը բարձրացրեց համաշխարհային անգլոամերիկյան լծից ազատագրվելու ազգային-ազատագրական պայքարի դրոշը և այն չի իջնելու մինչև հաղթական ավարտը։

    <<Լույս>> տեղեկատվական-վերլուծական կենտրոնի ղեկավար

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս