- Մաստարա գյուղում կանխվել է քաղաքացու ինքնասպանության փորձը
- Օրբանը չի մասնակցի հունվարի 20-ին կայանալիք Թրամփի երդմնակալությանը
- Անկարայում կայացել է Ֆիդանի և Սաուդիան Արաբիայի փոխարտգործնախարարի հանդիպումը
- Հայաստանի քաղաքացիները սկսել են ավելի քիչ այցելել Վրաստան
- Վլադիմիր Գասպարյանի թիկնազորի նախկին պետ Արշակ Հակոբյանն արդարացվել է
- Հայաստանի իշխանությունները «դժվար քայլեր» են ձեռնարկում ՌԴ-ից կախվածությունը նվազեցնելու համար․ Հելսինկյան հանձնաժողով
- Անիրատեսական է, որ Ուկրաինան կվերադառնա իր այն սահմաններին, որոնք կային մինչև պատերազմը․ Մարկո Ռուբիո
- ՀԱՄԱՍ-ը և Իսրայելը համաձայնության են եկել․ Թրամփը հաստատել է
- ՔՊ-ի քարոզչամեքենայի հիմնարար «առաքելություն» է դարձել թշնամանք բորբոքելն ու մարդկանց մոլորեցնելը․ Թաթոյան
- Ռուսական բիզնեսը սկսել է զգույշ վերաբերվել ՀՀ-ի հետ համագործակցությանը. Օվերչուկ
Ավելի քան 1400 անձ տուժել է համակարգչային հափշտակություններից. դատախազը մեղադրական եզրակացությամբ քրեական վարույթը հանձնել է դատարան
11:35 11 Հունվար 2025Դատախազը 2024 թվականի դեկտեմբերի 24-ին հաստատել է հանցավոր կազմակերպություն ստեղծելու, պետությանն առանձնապես խոշոր չափերով վնաս պատճառելու, փողերի լվացում կատարելու վերաբերյալ մեղադրական եզրակացությունը և վարույթի նյութերի հետ հանձնել իրավասու դատարան:
Քննչական կոմիտեում քննված քրեական վարույթով պարզվել է, որ Հ.Թ.-ն, նախնական համաձայնության գալով օտարերկրյա քաղաքացիներ Ի.Գ.-ի, Ե.Մ.-ի, ինչպես նաև մի խումբ այլ անձանց հետ, տևական ժամանակ կատարել է համակարգչային հափշտակություններ, փողերի լվացում և կազմակերպել է կեղծ ձեռնարկատիրության հետ կապված հանցագործություններ:
Մասնավորապես՝ 2022 թվականի սեպտեմբերից մինչև 2023 թվականի դեկտեմբերի 8-ն ընկած ժամանակահատվածում, Հ.Թ.-ն հավաքագրել և հանցավոր կազմակերպությունում ներգրավել է տասնյակ անդամների, այդ թվում՝ անչափահասների, որոնք հեռախոսզանգերի միջոցով կապ են հաստատել օտարերկրյա քաղաքացիների հետ, առաջարկել են ներդրումներ կատարել գոյություն չունեցող ֆինանսական հարթակներում, ուղղորդել են գումարներ փոխանցել իրենց կողմից կառավարվող հաշվեհամարներին:
Վերոնշյալ գործողությունների հետևանքով, ավելի քան 1400 անձանցից հափշտակվել է շուրջ 810 միլիոն դրամ:
Հանցավոր ճանապարհով ձեռք բերված ֆինանսական միջոցների ծագման աղբյուրը թաքցնելու և դրանց օրինական տեսք տալու նպատակով՝ դուրս են գրվել հարկային հաշիվներ՝ ցույց տալով ենթադրյալ գործունեության արդյունքում ստացված և ընթացիկ ծախսերը սպասարկող դրամական մուտքեր: Բացի այդ, պարտավոր լինելով հաշվարկել և վճարել սահմանված չափով եկամտային հարկ և սոցիալական վճարներ, վերոնշյալ անձինք 2022 թվականի մայիսից մինչև 2023 թվականի դեկտեմբերն ընկած ժամանակահատվածում, վճարումների մեծ մասը կատարել են առձեռն` պետությանը պատճառելով 127 միլիոն 118 հազար դրամի վնաս:
Հ.Թ.-ն հանձնարարել է նաև կազմել և իրավասու մարմիններ ներկայացնել իբրև ՍՊ ընկերությունների կողմից ծառայություններ մատուցելու և դրանց արդյունքում արտերկրից գումարներ ստանալու վերաբերյալ կեղծ պայմանագրեր, հաշվետվություններ՝ օրինական տեսք հաղորդելով (լվանալով) ընկերությանը փոխանցված 533 միլիոն 241 հազար դրամին:
2024 թվականի հունվարի 16-ին, Հ.Թ.-ին ձերբակալելուց հետո, վերջինիս անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է խոշոր չափերի «Մեթամֆետամին» տեսակի թմրամիջոց:
Դատախազը 2024 թվականի հունվարի 11-ին հանրային քրեական հետապնդում է հարուցել Հ.Թ.-ի և հանցակիցների նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 318-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (անչափահասի ներգրավմամբ հանցավոր կազմակերպություն ստեղծելը կամ ղեկավարելը), 257-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (առանձնապես խոշոր չափերով` հանցավոր կազմակերպության կողմից համակարգչային հափշտակությունը), 285-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս պատճառելով ապօրինի գործունեություն իրականացնելու կամ ապօրինի գործունեությունը քողարկելու նպատակով իրավաբանական անձ, դրա առանձնացված ստորաբաժանում, հիմնարկ ստեղծելը կամ օգտագործելը կամ նույն նպատակով անհատ ձեռնարկատեր հաշվառելը), 296-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (առանձնապես խոշոր չափերով` հանցավոր կազմակերպության կողմից փողերի լվացումը), 396-րդ հոդվածի 2-րդ մասով (թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, դրանց պատրաստուկների կամ դրանց համարժեք նյութերի (անալոգի) կամ դրանց ածանցյալների կամ պրեկուրսորների ապօրինի շրջանառությունն առանց իրացնելու նպատակի):
Լրահոս
- Մաստարա գյուղում կանխվել է քաղաքացու ինքնասպանության փորձը 23:54 15 Հունվար 2025
- Օրբանը չի մասնակցի հունվարի 20-ին կայանալիք Թրամփի երդմնակալությանը 23:39 15 Հունվար 2025
- Անկարայում կայացել է Ֆիդանի և Սաուդիան Արաբիայի փոխարտգործնախարարի հանդիպումը 23:26 15 Հունվար 2025
- Հայաստանի քաղաքացիները սկսել են ավելի քիչ այցելել Վրաստան 23:13 15 Հունվար 2025
- Վլադիմիր Գասպարյանի թիկնազորի նախկին պետ Արշակ Հակոբյանն արդարացվել է 23:00 15 Հունվար 2025
- Հայաստանի իշխանությունները «դժվար քայլեր» են ձեռնարկում ՌԴ-ից կախվածությունը նվազեցնելու համար․ Հելսինկյան հանձնաժողով 22:49 15 Հունվար 2025
- Անիրատեսական է, որ Ուկրաինան կվերադառնա իր այն սահմաններին, որոնք կային մինչև պատերազմը․ Մարկո Ռուբիո 22:37 15 Հունվար 2025
- ՀԱՄԱՍ-ը և Իսրայելը համաձայնության են եկել․ Թրամփը հաստատել է 22:25 15 Հունվար 2025
- ՔՊ-ի քարոզչամեքենայի հիմնարար «առաքելություն» է դարձել թշնամանք բորբոքելն ու մարդկանց մոլորեցնելը․ Թաթոյան 22:08 15 Հունվար 2025
- Ռուսական բիզնեսը սկսել է զգույշ վերաբերվել ՀՀ-ի հետ համագործակցությանը. Օվերչուկ 22:01 15 Հունվար 2025
- Ընտանեկան փոդքասթի 3-րդ թողարկումը՝ վաղը. Փաշինյանը հայտնել է, թե ինչ են քննարկել 21:48 15 Հունվար 2025
- Թուրք-ադրբեջանական զորավարժություններ կացկացվեն 21:37 15 Հունվար 2025
- Ադրբեջանցիները Գանձասարի վանական համալիրը համարում են «աղվանական», սակայն իրականությունն այլ է 21:25 15 Հունվար 2025
- Բլինքենի խոսքերը՝ սահմանային հսկողության խումբ ուղարկելու մասին, բանակի հետ որևէ առնչություն չունեն. Պապիկյան 21:13 15 Հունվար 2025
- ԱՄՆ-Հայաստան ռազմավարական գործընկերությունը պատմական քայլ է․ Սալոմե Զուրաբիշվիլի 21:00 15 Հունվար 2025
- Առուշ Առուշանյանի կալանքի ժամկետը երկարացվեց 20:49 15 Հունվար 2025
- Գյումրիում բախվել են շտապօգնության ավտոմեքենան ու «Mercedes»-ը․ կան տուժածներ՝ այդ թվում բուժառուն 20:38 15 Հունվար 2025
- Մեր ամուր գործընկերության միջոցով կարող ենք կառուցել կայուն տարածաշրջանային անվտանգություն․ Բլինքեն 20:26 15 Հունվար 2025
- Պարադահուկավազորդ Գարիկ Մելքոնյանը՝ Համաշխարհային ուսանողական ձմեռային խաղերի բրոնզե մեդալակիր 20:14 15 Հունվար 2025
- Մուշում դպրոցի միակ ուսուցիչը վառարանով է տաքացնում դասարանը 20:03 15 Հունվար 2025
Փոխկապակցված նորություններ
- 23:54 15 Հունվար 2025 Մաստարա գյուղում կանխվել է քաղաքացու ինքնասպանության փորձը Մաստարա գյուղում կանխվել է քաղաքացու ինքնասպանության փորձը
- 23:00 15 Հունվար 2025 Վլադիմիր Գասպարյանի թիկնազորի նախկին պետ Արշակ Հակոբյանն արդարացվել է Վլադիմիր Գասպարյանի թիկնազորի նախկին պետ Արշակ Հակոբյանն արդարացվել է
- 21:48 15 Հունվար 2025 Ընտանեկան փոդքասթի 3-րդ թողարկումը՝ վաղը. Փաշինյանը հայտնել է, թե ինչ են քննարկել Ընտանեկան փոդքասթի 3-րդ թողարկումը՝ վաղը. Փաշինյանը հայտնել է, թե ինչ են քննարկել
Քաղաքականություն
- 22:08 15 Հունվար 2025 ՔՊ-ի քարոզչամեքենայի հիմնարար «առաքելություն» է դարձել թշնամանք բորբոքելն ու մարդկանց մոլորեցնելը․ Թաթոյան ՔՊ-ի քարոզչամեքենայի հիմնարար «առաքելություն» է դարձել թշնամանք բորբոքելն ու մարդկանց մոլորեցնելը․ Թաթոյան
- 20:26 15 Հունվար 2025 Մեր ամուր գործընկերության միջոցով կարող ենք կառուցել կայուն տարածաշրջանային անվտանգություն․ Բլինքեն Մեր ամուր գործընկերության միջոցով կարող ենք կառուցել կայուն տարածաշրջանային անվտանգություն․ Բլինքեն
- 19:38 15 Հունվար 2025 Հայաստանն ու Ռուսաստանը շարունակում են լինել ռազմավարական դաշնակիցներ. Պաշտպանության նախարար Հայաստանն ու Ռուսաստանը շարունակում են լինել ռազմավարական դաշնակիցներ. Պաշտպանության նախարար