02:19:39 13°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Հարավային Լիբանանից փախստականների թիվը 140 հազար է

    21:48 11 Սեպտեմբեր 2024

    Լիբանանի հարավից ներքին տեղահանված քաղաքացիների թիվը հասել է 140․000-ի, և շտապ օգնության ծառայություններն անում են հնարավոր ամեն ինչ՝ առաջին անհրաժեշտության ապրանքները տեղավորելու և ապահովելու համար, չորեքշաբթի կառավարության նիստում ասել է Լիբանանի ժամանակավոր վարչապետ Նաջիբ Միքաթին:

    Ավելի վաղ, ըստ Լիբանանի ԱԳՆ-ի, հաղորդվել էր, որ Իսրայելի կողմից հրետակոծությունների պատճառով շուրջ 100 հազար մարդ ստիպված է եղել լքել իր տները Լիբանանի հարավում։ Իսրայելական կողմը հայտնել է, որ Հյուսիսային Իսրայելի մոտ 80 հազար բնակիչներ հայտնվել են նմանատիպ իրավիճակում։

    «Հարավային Լիբանանում տիրող իրավիճակի պատճառով փախստականների հոսքը երկրի ներսում շարունակվում է և արդեն հասել է 140 հազար մարդու, Արտակարգ իրավիճակների ծառայությունները՝ նախարար Նասեր Յասինի հովանավորությամբ, անում են հնարավոր ամեն ինչ օգնելու և ծառայություններ մատուցելու համար»,-մեջբերել է կառավարության մամուլի ծառայությունը։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս