13:44:59 1°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Կրթության տեսչական մարմինն ուսումնական հաստատություններում իրականացնելու է 140 ստուգում

    19:58 30 Նոյեմբեր 2022

    ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանի մասնակցությամբ տեղի է ունեցել աշխատանքային հանդիպում Կրթության տեսչական մարմնի 2023 թվականի գործունեության և ստուգումների տարեկան ծրագրերի նախագծերի քննարկման նպատակով, տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից։

    Կրթության տեսչական մարմնի ղեկավարին փոխարինող Ռաիսա Գալստյանը հակիրճ ներկայացրել է 2023 թվականին նախատեսվող աշխատանքները` նշելով, որ 2023 թվականին Կրթության տեսչական մարմինն ուսումնական հաստատություններում իրականացնելու է 140 ստուգում, որից 11-ը՝ նախադպրոցական, 120-ը՝ հանրակրթական, 2-ը՝ նախնական մասնագիտական և 7-ը՝ միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում։

     

    Վահրամ Դումանյանը, կարևորելով տեսչական մարմնի աշխատանքը, ընդգծել է, որ հանրակրթության ոլորտում մասնագիտական դիտարկումները և որակի գնահատումը առաջնային խնդիր են: Նախարարի խոսքով` բոլոր ստուգումները վերջնարդյունքում պետք է նպաստեն հանրակրթության որակի բարելավմանը:

    Վահրամ Դումանյանը նաև նշել է, որ ներկայում առավել ռիսկային կարող է համարվել մասնագիտական կրթության ոլորտը. «ՀՀ տնտեսության զարգացման համար միջին մասնագիտական հաստատությունները շատ կարևոր օղակ են: Անկասկած, կրթական բոլոր հաստատություններն էլ մշտապես պետք է պետության ուշադրության կենտրոնում լինեն, հարկ է ուսումնասիրել և վերծանել խնդիրները՝ մշակելով համապատասխան լուծումներ»:

     

     

    ԿԳՄՍ նախարարը Կրթության տեսչական մարմնի կառավարման խորհրդի անդամներին առաջարկել  է ընդլայնել խորհրդի կազմը՝ ներառելով նաև համապատասխան ոլորտների համար պատասխանատու փոխնախարարներին, ինչն արդյունավետ կլինի առկա խնդիրներն առավել խորքային քննարկելու տեսանկյունից:

    Հանդիպման ընթացքում արծարծվել են նաև աշխատանքային մի շարք այլ հարցեր:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս