22:01:40 -2°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Իմ այրվող տունը նման էր Դրեզդենին. Գիբսոնի՝ Մալիբուի 14,5 մլն դոլար արժողությամբ առանձնատունն այրվել է

    18:24 10 Հունվար 2025

    Մել Գիբսոնի՝ Մալիբուում գտնվող 14,5 մլն դոլար արժողությամբ առանձնատունն այրվել է: Ամերիկացի դերասանն իր այրված տունը համեմատել է Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ավերված Դրեզդենի հետ։

    «Գիտեք, ես երբեք չեմ տեսել նման ամբողջական ավերածություն: Իմ տունը նման էր Դրեզդենին»,- ասել է Գիբսոնը NewsNation-ին:

    Դերասանի խոսքով՝ հրդեհի պահին ինքը գտնվել է Օսթինում (Տեխաս), որտեղ մասնակցել է հայտնի ամերիկացի կատակերգու Ջո Ռոգանի փոդքասթին՝ կատակելով, թե իր հավերը փրկվել են հրդեհից և տապակա չեն դարձել:

    Daily Mail-ի փոխանցմամբ՝ հազարավոր շինություններ կլանած անտառային հրդեհներն այժմ մոտենում են Քարդաշյան-Ջեներ ընտանիքի՝ Hidden Hills և Calabasas շրջաններում գտնվող առանձնատներին:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս