01:01:19 3°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Երևանում 13-ամյա տղան դանակահարել է 51-ամյա տղամարդուն. shamshyan.com

    01:09 14 Հոկտեմբեր 2021

    Shamshyan.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Մալաթիայի բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում հոկտեմբերի 9-ին Երևանում տեղի ունեցած դանակահարության փաստով:

    Այդ օրը՝ ժամը 21:00-ի սահմաններում. «Աստղիկ» բժշկական կենտրոնից ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ «որովայնի առաջային պատի ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի:

    Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանները պարզել են, որ վիրավորը Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի բնակիչ, 51-ամյա Շահեն Ն.-ն է:

    Ոստիկանները պարզել են նաև, որ նույն օրը՝ ժամը 20:00-ի սահմաններում Անդրանիկի փողոցի 108 շենքի բակում կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ Շահեն Ն.-ին իր մոտ եղած դանակով հարվածել է Երևանի բնակիչ, 13-ամյա Արսեն Ս.-ն: Ոստիկանները հայտնաբերել են վերջինիս, տեղափոխել ոստիկանության Մալաթիայի բաժին, որտեղ կատարվածի մասին բացատրություն տալուց հետո բաց է թողնվել:

    Մալաթիայի ոստիկանները ձեռնարկում են միջոցառումներ՝ հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս