22:01:17 -1°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • 13.5 մլրդ Արցախին՝ դեկտեմբերի կոմունալ ծախսերի, կենսաթոշակների համար

    12:37 25 Նոյեմբեր 2021

    ՀՀ Կառավարությունը 13 մլրդ 533 մլն դրամ հատկացրեց Արցախին՝ դեկտեմբեր ամսվա կոմունալ ծախսերի, աշխատավարձերի, նպաստների, կենսաթոշակների, առողջապահության, սոցիալական ծախսերի ֆինանսավորման համար:

    «Սա տարվա վերջին հատկացումն է: Տարեսկզբից կատարված միայն լրացուցիչ հատկացումների գծով ունեցել ենք 120 մլրդ 400 մլն դրամի չափով գումարներ տարբեր ծրագրերով և ամենամսյա նման եղանակով կայացվող որոշումների հիման վրա»,- ասաց ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը:

    Ստացվում է, որ տարեկան կտրվածքով ընդհանուր առմամբ շուրջ 134 մլրդ դրամ է հատկացվել Արցախին:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս

    Փոխկապակցված նորություններ