11:47:43 -3°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Բրիթնի Սփիրսը վերջնականապես ազատվել է իր նկատմամբ սահմանված 13-ամյա խնամակալությունից

    23:59 14 Նոյեմբեր 2021

    Լոս Անջելեսի շրջանի Գերագույն դատարանի որոշմամբ՝ վերջնականապես ավարտվում է ամերիկացի երգչուհի Բրիթնի Սփիրսի խնամակալությունը, որը 13 տարի է տևել:

    Ինչպես փոխանցում է CNN-ը, որոշումը կայացրել է դատավոր Բրենդա Փենին ուրբաթ կայացած լսումների ժամանակ: Երգչուհու փաստաբան Մեթյու Ռոզենգարթը դատարանում հայտնել է, որ «անվտանգ համակարգ» է ստեղծվել Սփիրսի ֆինանսների համար:

    Դատավորի հրահանգով երգչուհու կարողությունը, որը գտնվում էր Սփիրսի կալվածքի ժամանակավոր խնամակալի տիրապետության տակ, փոխանցվելու է նրա հիմնադրամին:

    Երգչուհին ներկա չի եղել դատալսումներին:  

    Հիշեցնենք, որ Բրիթնի Սփիրսի խնամակալը 2008 թվականից ի վեր նրա հայրն է եղել, որի խնամակալությունն ավարտվել է մեկ ամիս առաջ: Վերջին մեկ տարում երգչուհին բազմիցս փորձել է ազատվել հոր խնամակալությունից, որը ղեկավարում էր նրա ֆինանսներն ու հետևում բուժման ընթացքին: Նրանք մի շարք դատական գործընթացների միջով են անցել: Երգչուհին ավելի վաղ հայտարարել էր, որ ազատ գործելու հնարավորություն չի ունեցել և ստիպված է եղել ընդունել դեղեր, որոնք իրեն պետք չեն եղել:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս