08:52:32 11°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Թուրքիայի որոշ շրջաններում հայտարարվել է ռազմական դրություն

    19:48 13 Սեպտեմբեր 2021

    Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) տարրերի դեմ պայքարելու նպատակով, Թուրքիայի կառավարությունը Բիթլիս նահանգի ինը շրջաններում ռազմական դրություն է հայտարարել:

    Անկարայից Իրանի ռադիոհեռուստատեսության լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Թուրքիայի Բիթլիսի նահանգապետարանի հայտարարության մեջ նշվում է. «Որոշումն ընդունվել է ՔԲԿ- ի սպառնալիքներին հակադարձելու և Թուրքիայում  նրանց թաքստոցներն ու հենակետերը բացահայտելու համար»:

    Հաղորդման համաձայն, մինչև հետագա ծանուցումը, Թուրքիայի քաղաքացիները առանց համապատասխան մարմինների թույլտվությունը ստանալու չեն կարող մեկնել ռազմական դրություն հայտարարված տարածքներ: 

    Թուրքիայի Քրդական աշխատավորական կուսակցությունը (PKK)  կառավարության կողմից ահաբեկչական է ճանաչվել:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս