01:55:03 0°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • 1212 փաստաբաններ հանրագիր են ներկայացրել կառավարությանը

    20:07 17 Հունվար 2025

    Փաստաբանները շարունակում են բարձրաձայնել «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի առաջացրած խնդիրների մասին։

    Արդեն իսկ ուժի մեջ մտած կարգավորումներով փաստաբանական ծառայություններ մատուցող՝ շրջանառության հարկ վճարողներին պարտադրվում է անցնել հարկման ընդհանուր համակարգ (վճարել ԱԱՀ և շահութահարկ), ինչպես նաև փաստաբանական գրասենյակների կողմից անվճար հիմունքներով մատուցվող ծառայությունները ենթարկվում են հարկման ավելացված արժեքի հարկով:

    Փաստաբանական ծառայություններ մատուցող կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից վճարման ենթակա հարկը փաստացի բարձրացել է 6-8 անգամ (5 տոկոս շրջանառության հարկի փոխարեն հարկվում են ավելացված արժեքի հարկով (ԱԱՀ) (դրույքաչափը՝ 20 տոկոս) և շահութահարկով (դրույքաչափը՝ 18-23 տոկոս)։

    Փաաստաբաններն ընդգծում են՝ օրենքի կիրառման հետևանքով  Հայաստանի Հանրապետության իրավաբանական օգնության համակարգը, որի առանցքային դերակատարներից է փաստաբանական ինստիտուտը,  ենթարկվում է ոչ իրավաչափ և չհիմնավորված ճնշման:

    Հարկային խնդրահարույց կարգավորումների դեմ այսօր կառավարությանը հանրագիր է ներկայացվել։

     «1212 փաստաբանի կողմից ստորագրված կոլեկտիվ հանրագիրն այսօր՝ 2025 թվականի հունվարի 17-ին ներկայացվել է կառավարություն»,- մասնավորապես, տեղեկացրել են ՀՀ փաստաբանների պալատից՝ ներկայացնելով փաստաթուղթը․

     

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս