10:37:36 -6°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Հնդկաստանում գնացքի 12 վագոն դուրս է եկել գծերից. կա 9 զոհ և տասնյակ վիրավորներ

    01:24 15 Հունվար 2022

    Հնդկաստանում ուղևորատար գնացքի 12 վագոն է դուրս եկել գծերից, ինչի հետևանքով առնվազն 9 մարդ մահացել է և ավելի քան 70-ը՝ տուժել:

    Ինչպես փոխանցում է տեղի News18 պարբերականը, այս մասին տեղեկացրել է Հյուսիսարևելյան սահմանային երկաթգծի գլխավոր տնօրեն Անշուլ Գուպտան: Ավելի վաղ հաղորդվում էր 3 զոհի մասին:

    Գնացքի վթարը տեղի է ունեցել Արևմտյան Բենգալիա նահանգում նախօրեին: Անհայտ պատճառով 12 վագոն դուրս է գծերից և բախվել միմյանց: Դրանցից երկուսը կողաշրջվել են:

    Գուպտայի խոսքով՝ փրկարարական աշխատանքներն արդեն ավարտվել են, իրականացվում է հետաքննություն: Վթարի ժամանակ գնացքը 1053 մարդու էր տեղափոխում:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս