- Հինգ գիշեր է` սարսափի մեջ ենք. Սյունիքի Խոզնավար ու Խնածախ գյուղերի բնակիչները հաստատում են, որ կրшկnցներ կան
- Հրշեջ-փրկարարները մարել են խորդանոցում բռնկված հրդեհը
- Երևանում բախվել են «Mercedes»-ն ու էլեկտրական ինքնագլորը․ վերջինը վարած անչափահասը տեղափոխվել է հիվանդանոց
- «Հայ ժողովուրդը գտել է իր Ավետյաց երկիրը»․ վարչապետ
- Հունգարիան հայտարարել է, որ ԵՄ-ում կոնսենսուս չկա Ուկրաինայի անվտանգության երաշխիքների վերաբերյալ
- Նորամարգ գյուղում այրվել է խոտածածկույթ
- Թուրքիայում Էրդողանին և նրա ընտանիքին վիրավորելու համար 41 ցուցարար է ձերբակալվել
- Արագածոտնի մարզում բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «ՎԱԶ 2107»-ը. կա 4 վիրшվոր
- Փաշինյանը Ռուբիոյին ներկայացրել է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի նախագծի համաձայնեցման վերաբերյալ մանրամասները
- Տեղի է ունեցել ՀՀ ԶՈՒ սերժանտական նորաստեղծ համակարգի զինծառայողների երդման հանդիսավոր արարողությունը. ՊՆ
Նախարարը թերի տեղեկություն է տալիս. Հայաստանի պետական պարտքը 12.8 մլրդ դոլար է․ Hetq.am
17:30 15 Փետրվար 2025Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը նախօրեին իր ֆեյսբուքյան էջով տեսանյութ է տարածել, որով իր հետևորդներին «տեղեկացնում է», թե ի վերջո որքա՞ն է ՀՀ արտաքին պարտքը։ Այս մասին գրում է Hetq-ը։
Նա վերջերս շատ նամակներ ու անհանգստություններ է ստանում Հայաստանի արտաքին պարտքի վերաբերյալ և թե ինչպե՞ս եղավ, որ ՀՀ արտաքին պարտքը դարձավ 12 մլրդ դոլար։
Նախարարը սփոփում է անհանգիստ քաղաքացիներին. «Սիրելի՛ հայրենակիցներ, ՀՀ արտաքին պարտքը 12 մլրդ դոլար չէ։ ՀՀ արտաքին պարտքը 5 մլրդ 962 մլն դոլար է։ Եվ այն մարդիկ, ովքեր տարածում են այդ 12 մլրդ թիվը, կա՛մ տեղեկացված չեն, կա՛մ միտումնավոր են նրանք անում, մանիպուլյացիայի ենթարկում, որպեսզի քաղաքական դիվիդենտներ շահեն ձեզ սխալ տեղեկատվություն տալու միջոցով»։
Մանիպուլյացիա՝ կիսատ ինֆորմացիայով. նախարարը «մոռացել է» նշել ներքին պետական պարտքի մասին
Հայաստանի պետական պարտքը բաղկացած է ներքին և արտաքին պետական պարտքից։ Խոսելով միայն արտաքին պարտքից և չհիշատակելով ներքին պարտքը՝ նախարարը, կամա թե ակամա, մանիպուլացնում է հասարակությանը։
Դժվար գտնվի որևէ պետական կամ մասնագիտական փաստաթուղթ և վերլուծություն, որտեղ ներքին և արտաքին պարտքը միամյանց հետ չներկայացվեն, ներկայացվի դրանցից միայն մեկը՝ չխոսելով մյուսի մասին, որովհետև թե՛ ներքին, թե՛ արտաքին պարտքը հավասարաչափ կարևոր են, փոխանցվում են սերունդներին, երկուսի դեպքում էլ պետական բյուջեից տոկոսավճարներ և մայր գումարներ են տրամադրվում։
Պետական պարտքի մասին պաշտոնական տեղեկությունները հավաքագրում, մշակում և հրապարակում է Ֆինանսների նախարարությունը։ Եթե որևէ մեկը, գոնե, մեկ անգամ տեսել է այդ տեղեկագրերը, Պապոյանի այս բացատրական տեսանյութը առնվազն զարմանալի կհամարի։
Այսպես, ի՞նչ են ասում այդ տեղեկագրերը։
2024 թվականի դեկտեմբերի վերջի դրությամբ Հայաստանի ամբողջ պետական պարտքը՝ ներքին և արտաքին պարտքի հանրագումարը, կազմում է 12 մլրդ 842 մլն ԱՄՆ դոլար։ Դրանից 6 մլրդ 454 մլն դոլարը Հայաստանի արտաքին պետական պարտքն է, 6 մլրդ 388 մլն դոլարը՝ ներքին պարտքը։
2023 թվականի վերջի համեմատ, այսինքն՝ մեկ տարում, ընդհանուր պետական պարտքն աճել է մոտ 997 մլն դոլարով կամ 8.4%-ով։
Պետական պարտքն աճել է ներքին պարտքի հաշվին։
Մասնավորապես, ներքին պարտքն աճել է 1 մլրդ դոլարով կամ 19.5%-ով։ Ներքին պետական պարտքը ձևավորվում է հիմնականում գանձապետական պարտատոմսերի թողարկման արդյունքում, որոնք ձեռք են բերում մեծամասամբ ռեզիդենտները՝ Հայաստանի քաղաքացիները։ Պետությունը այդպիսով պարտք է մնում ռեզիդենտներին։
Նույն ընթացքում արտաքին պարտքը նվազել է 47 մլն դոլարով կամ 0.7%-ով։ Այս մեկը Պապոյանը կարող էր որպես ձեռքբերում ներկայացնել։
Արտաքին պարտքը հիմնականում օտարերկրյա պետություններից, միաջազգային կազմակերպերպություններից վերցված վարկերն են, եվրապարտատոսմերից ստացված գումարները։ Հայաստանի 6 մլրդ 454 մլն դոլար արտաքին պարտքի փոքր մասը՝ 504 մլն դոլարը, ՀՀ կենտրոնական բանկի պարտքն է, մնացածը՝ ՀՀ կառավարության։
Վերադառնալով նախարարի նշած 5 մլրդ 962 մլն դոլար ցուցանիշին՝ տեսնում ենք, որ անգամ արտաքին պարտքը առանձին վերցրած այդքան չէ, ավելի շատ է։ Հնարավոր է՝ նախարարը որևէ ամսվա ցուցանիշից հանել է ԿԲ-ի պարտքը և միայն կառավարության պարտքը ներկայացրել։
Տարիների ընթացում Հայաստանի պետական պարտքը միայն աճել է։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։
Լրահոս
- Հրշեջ-փրկարարները մարել են խորդանոցում բռնկված հրդեհը 23:47 25 Մարտ 2025
- Երևանում բախվել են «Mercedes»-ն ու էլեկտրական ինքնագլորը․ վերջինը վարած անչափահասը տեղափոխվել է հիվանդանոց 23:29 25 Մարտ 2025
- «Հայ ժողովուրդը գտել է իր Ավետյաց երկիրը»․ վարչապետ 23:16 25 Մարտ 2025
- Հինգ գիշեր է` սարսափի մեջ ենք. Սյունիքի Խոզնավար ու Խնածախ գյուղերի բնակիչները հաստատում են, որ կրшկnցներ կան 23:02 25 Մարտ 2025
- Հունգարիան հայտարարել է, որ ԵՄ-ում կոնսենսուս չկա Ուկրաինայի անվտանգության երաշխիքների վերաբերյալ 23:00 25 Մարտ 2025
- Նորամարգ գյուղում այրվել է խոտածածկույթ 22:39 25 Մարտ 2025
- Թուրքիայում Էրդողանին և նրա ընտանիքին վիրավորելու համար 41 ցուցարար է ձերբակալվել 22:25 25 Մարտ 2025
- Արագածոտնի մարզում բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «ՎԱԶ 2107»-ը. կա 4 վիրшվոր 22:10 25 Մարտ 2025
- Փաշինյանը Ռուբիոյին ներկայացրել է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի նախագծի համաձայնեցման վերաբերյալ մանրամասները 21:58 25 Մարտ 2025
- Տեղի է ունեցել ՀՀ ԶՈՒ սերժանտական նորաստեղծ համակարգի զինծառայողների երդման հանդիսավոր արարողությունը. ՊՆ 21:39 25 Մարտ 2025
- Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին կմիանա Նախիջևանին 21:34 25 Մարտ 2025
- Տեղի է ունեցել Հայաստանի և Իրանի ԱԳՆ մամուլի խոսնակների հանդիպումը 21:10 25 Մարտ 2025
- Սկանդալ ֆրանսիական ARTE հեռուստաալիքի եթերում. Հայաստանը ջնջված է աշխարհի քարտեզից 20:45 25 Մարտ 2025
- Գորիսի տարածաշրջանում մառախուղ է 20:26 25 Մարտ 2025
- Աբովյանում կասեցվել է հացի արտադրամասի արտադրական գործունեությունը 20:17 25 Մարտ 2025
- Եթե Հայաստանը շահագրգռված է խաղաղության պայմանագրի ստորագրմամբ, ապա պետք է առանց ժամանակ կորցնելու փոփոխի իր Սահմանադրությունը. Ադրբեջանի ԱԳՆ 20:05 25 Մարտ 2025
- Իրանը դեմ է տարածաշրջանի՝ միջազգայնորեն ճանաչված սահմանների ցանկացած փոփոխության. Արաղչին՝ Գրիգորյանին 19:50 25 Մարտ 2025
- Անահիտ Մանասյանը հանդիպում է ունեցել Ժնևում Human Rights Watch գրասենյակի ՄԱԿ-ի հարցերով փոխտնօրեն Լյուսի Մաքքերնանի հետ 19:38 25 Մարտ 2025
- Եղվարդի բնակիչը ներկայացել էր որպես ոստիկան և օտարերկրացուց 100 դոլարանոց վերցրել 19:26 25 Մարտ 2025
- Հայր ու որդի մեկ օրվա տարբերությամբ վրшերթի են ենթարկվել նույն վայրում 19:00 25 Մարտ 2025
Փոխկապակցված նորություններ
-
18:29 25 Մարտ 2025 Երևանի բյուջեն 2024-ին թերակատարվել է. առաջնահերթ ծրագրերը մնացել են չիրականացված Երևանի բյուջեն 2024-ին թերակատարվել է. առաջնահերթ ծրագրերը մնացել են չիրականացված
-
15:00 25 Մարտ 2025 Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
-
11:55 25 Մարտ 2025 Ծանրամարտի ֆեդերացիան ներկայացրել է հավաքականների կազմերը ԵԱ-ի համար Ծանրամարտի ֆեդերացիան ներկայացրել է հավաքականների կազմերը ԵԱ-ի համար
Քաղաքականություն
-
23:02 25 Մարտ 2025 Հինգ գիշեր է` սարսափի մեջ ենք. Սյունիքի Խոզնավար ու Խնածախ գյուղերի բնակիչները հաստատում են, որ կրшկnցներ կան Հինգ գիշեր է` սարսափի մեջ ենք. Սյունիքի Խոզնավար ու Խնածախ գյուղերի բնակիչները հաստատում են, որ կրшկnցներ կան
-
23:16 25 Մարտ 2025 «Հայ ժողովուրդը գտել է իր Ավետյաց երկիրը»․ վարչապետ «Հայ ժողովուրդը գտել է իր Ավետյաց երկիրը»․ վարչապետ
-
20:45 25 Մարտ 2025 Սկանդալ ֆրանսիական ARTE հեռուստաալիքի եթերում. Հայաստանը ջնջված է աշխարհի քարտեզից Սկանդալ ֆրանսիական ARTE հեռուստաալիքի եթերում. Հայաստանը ջնջված է աշխարհի քարտեզից
Աշխարհ
-
19:00 17 Դեկտեմբեր 2024 Ստիպված ենք լրացուցիչ միջոցներ ձեռնարկել Ռուսաստանի և նրա դաշնակիցների անվտանգությունն ապահովելու համար․ Պուտին Ստիպված ենք լրացուցիչ միջոցներ ձեռնարկել Ռուսաստանի և նրա դաշնակիցների անվտանգությունն ապահովելու համար․ Պուտին
-
13:43 10 Նոյեմբեր 2024 Ուկրաինան ԱԹՍ-ներով զանգվածային գրոհ է իրականացրել Մոսկվայի վրա Ուկրաինան ԱԹՍ-ներով զանգվածային գրոհ է իրականացրել Մոսկվայի վրա
-
22:27 20 Մայիս 2023 Խաղաղապահները Ստեփանակերտ են հասցրել 243,8 տոննա մարդասիրական օգնություն Խաղաղապահները Ստեփանակերտ են հասցրել 243,8 տոննա մարդասիրական օգնություն